ՄՕԿ-ի նախագահը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ
Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ / ղեկավար Թոմաս Բախը մայիսի 17-ին պետք է մեկնի Ճապոնիա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հնարավոր է կորոնավիրուսի պատճառով ուղևորությունը հետաձգվի մինչև հունիս:
Բանն այն է, որ Տոկիոյում և երկրի հինգ այլ վարչատարածքներում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը:
Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում Բախը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ և ներկա լինել օլիմպիական ջահի փոխանցավազքի փուլերից մեկին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան