Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. Փաշինյան
Իշխանական խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իր կառավարման նախորդ 3 տարիների «հեղափոխական» լինելուն։
Արդարադատության համակարգի մասին խոսելիս, նա ասաց, որ այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվ են կազմում կալանավորած ու դատապարտված անձինք։ Դա, նրա պնդմամբ, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունքն է։
«Բա էս մարդկային ճակատագրեր են, բա 1000-ավոր հայրեր այսօր իրենց երեխաների կողքին են։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր փոփոխությունը, ամենահեղափոխական փոփոխությունն այն է, որ այսօր ՔԿՀ-ներում անմեղ մարդ չկա։ Եվ ամենամեծ՝ երրորդ հեղափոխությունը. դատական համակարգը նախկինում նեղում էր ընդդիմությանը, այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը։ Բա էլ հեղափոխությունը ո՞նց էիք ուզում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան