
Ջավախքցիների ամբողջ աշխատանքը՝ աղբավայրում
Ջավախքի բնակիչները կարտոֆիլի իրացման խնդրի առաջ են կանգնած, ամբողջ տարվա աշխատանքը հայտնվում է աղբանոցներում։
Եթե կարտոֆիլը չթափեն, այն կնեխի նկուղներում։
«Առանց այդ էլ այդքան մնացած կարտոֆիլի մեջ փչացածը շատ է, հիմա մի քանի օր է գալիս են մեծ մեքենաներով գնորդներ, սակայն այնքան են ջոգում, որ 10 տոննայից վաճառվում է ընդամենը 3 տոննան», –Jnews-ի հետ զրույցում ասել են Ալաստանի բնակիչները։
Շրջանի բոլոր գյուղերում մարդիկ համատարած թափում են կարտոֆիլը, սա միայն Ալաստանում չէ: Բնակիչների մի մասը դեռ հույս ունի, որ միգուցե վաճառվի։
Արագվա գյուղի բնակիչներից մեկը 10 տոննա կարտոֆիլ ունի նկուղում, նա չի թափում՝ սպասելով, որ գուցե 20 թեթրիով կարողանա վաճառել: