Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ. Աթանեսյանը՝ գլխավոր դատախազին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։ Ասուլիսում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Ինքը հույս ուներ՝ լինելու է սովորական դատախազ, որը կգնա թոշակի, բոլորը կմոռանան ու երջանիկ կվայելի այն, ինչը կվայելի: Ոչ, չես վայելելու», - ասաց նա:
Ըստ փասաբանի, եթե նա լիներ գլխավոր դատախազ բառի բուն իմաստով, հասկանար իր պաշտոնի ծանրությունը, երբեք թույլ չէր տար այդ խոսակցությունը ՀՀ երկրորդ նախագահի հետ, «ինքն իրեն կերտած տղա է»։
«Գիտնական է եղել, որ ասես գլուխը չի աշխատում, բացառվում է, աշխատում է, ինքն իրեն ստեղծելով գնացել է ու 2016 թվականին բախտի բերմամբ, բայց հասել էր նրան չէ՞, որ համարեցին արժանի թեկնածու։ Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, ստեղծես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ, բա արժե՞ր, արժե՞ր հեղինակազրկել այդ համակարգը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց՝ դատախազությունը խաբվել է ու խաբվել է շատ դաժան, առաջին իրենց է ծախելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան