«Մեծ ցուցակ». Անջելինա Ջոլին կատակել է իր միայնության մասին
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին E! News տված հարցազրույցում կատակել է իր մենակության մասին թեմայի շուրջ: Այս մասին գրում է news.ru կայքը:
Նա ամուսնալուծվել է հայտնի դերասան Բրեդ Փիթից 2015-ին: Դերասանից բաժանվելուց հետո աստղը նոր հարաբերություններ չի սկսել: Նա խոստովանել է, որ շատ պահանջկոտ է տղամարդկանց հարցում:
«Հավանաբար, «ոչ»-երի մեծ ցուցակ ունեմ: Ես արդեն վաղուց մենակ եմ»,- ծիծաղել է Ջոլին:
Միևնույն ժամանակ, դժվար ամուսնալուծությունը ստիպել է նրան ժամանակավորապես հրաժարվել ռեժիսորական կարիերայից և վերադառնալ նկարահանումների հրապարակ: Նա զոհաբերել է սիրելի գործը հանուն նրա, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնել իր վեց երեխաների հետ: Դերասանուհին նշել է, որ նրանք բոլորը շատ ունակ ու հիանալի երեխաներ են:
«Իհարկե, երբ արթնանում ես, առաջին միտքն է՝ համոզվել, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է՝ ֆիզիկապես և մտավոր: Բայց, անկեղծ ասած, իմ կարծիքով, մի քանի տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Հիմա նրանք արթնանում են և մտածում, որ պետք է համոզվեն, որ իրենց մոր հետ ամեն ինչ կարգին է»,- կիսվել է դերասանուհին:
Ջոլին հավելել է, որ երեխաների հարցում բախտը շատ է բերել և միասին իրական թիմ են կազմում:
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին վաճառում է Ուինսթոն Չերչիլի կտավը
- Անջելինա Ջոլին պատմել է Բրեդ Փիթից բաժանվելու մասին
- Անջելինա Ջոլին ցանկանում է արտագաղթել ԱՄՆ-ից
- Անջելինա Ջոլին թույլ չի տալիս աղջկան շփվել Բրեդ Փիթի հետ