Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նշենք, որ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնել էին, որ երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, ով «Իլհամ» անանով էշով եկել էր Ազգային ժողովի դիմաց՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու համար, ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց իջևանցին լրագրողներին տեղեկացրել էր․ «Ակցիա չի սա, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի: Էսօրվանից էլ ինքը վարչապետ չի, չէ՞։ Լուրջ տրամադրված եկել եմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան