Անհետ կորածների ծնողները տեղեկություններ են փոխանցել՝ իրենց երեխաների գերեվարված լինելու մասին
Մենք քննարկում անցկացրեցինք անհետ կորած անձանց ծնողների հետ, որոնք ստացել էին տեղեկություն՝ իրենց երեխաների գրեվարված լինելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղեկալ Բորիս Ավագյանը։
«Ծնողները ստացել էին տեղեկություն, որ իրենց երեխաները գերեվարված են, ինչը հաստատված չէ ադրբեջանական կողմից։ Ծնողները դժգոհ էին պետական մարմինների աշխատանքից և ստիպված եկել և դիմել են ինձ, որ աջակցեմ իմ հնարավորությունների չափով՝ ՌԴ-ի միջոցով»,- ասաց Ավագյանը։
Նա նաև հայտնեց, որ հավաքած տեղեկության իսկությունը դեռ պետք է ճշտի՝ իր կապերով։
«Ես զբաղվել եմ շիրակցի հաստատված գերեվարվածներով, այս խնդիրն ինձ համար նոր է և ես պետք է աշխատեմ, փորձեմ ստանալ տեղեկություններ»,- նշեց Ավագյանը։
Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ իր համագործակցությանը, Ավագյանն ասաց․
««Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անպայման աջակցելու եմ։ Սյունիք իմ վերջին այցի ընթացքում տեսա ցուցանակներ՝ «Վելքոմ Ադրբեջան»։ Սա այն դեպքում, երբ ունենք մեծաքանակ գերիներ, անհետ կորածներ, վեց ամիս առաջ զոհվել է 5000 տղա և թույլ տալ, որ բերեն ու ամրացնեն այդ ցուցանակները ու սահմանային գիծն այդպես քաշեն։ Ես տեսնում եմ, որ Սյունիքի բնակչության միակ անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահ զորքերը, որոնք կանգնած են ադրբեջանական սահմանապահ զորքերի հետ դեմ դիմաց և միայն դա է Սյունիքի հույսը, որ կարողանում են այնտեղ դեռևս ապրել, ոչ թե գաղթել»։
Բորիս Ավագյանը նաև հայտնեց, որ ՌԴ-ն չի դադարեցնում ջանքեր գործադրել՝ գերիների վերադարձի ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան