3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. Դավիթ Ափոյան
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը գրում է.
«Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը.
1. Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա և Գիտխորհրդի գրավում
2. Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց
3. Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց
4. Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց
5. 100-ամյակ միջոցառումների տապալում
6. ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում
7. Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում
8. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում
9. Եվ այլն
Այս բոլոր փուլերում համալսարանական կորիզը պայքարել է, որ բուհը զերծ լինի նիկովիդից: Բայց այս ամենը ավելի է բարդանալու, եթե արտահերթ ընտրությունների այս հիվանդությունը հաղթանակ տոնի: Իհարկե ինչ էլ լինի մայր բուհի համար պայքարելու ենք, բայց այդ պոտենցիալն ու ժամանակը անսպառ չեն, իսկ մեկ օրվա քանդածը վերակառուցելու համար տարիներ են պետք:
Ուստի իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ն նման բան թույլ չի տալու, դա կլինի իշխանության համար անհասանելի երազանք. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
- ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Դումանյանին
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
- Հայկական արբանյակ ունենալու համալսարանական ծրագիրը վերջնականապես չեղարկվել է Փաշինյանի կառավարության կողմից. ԵՊՀ խոսնակ
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- «Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից
- ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի
- Եթե խնդիրն իսկապես ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցն է, թող գան, տեղում ասեն. Միքայել Մալխասյան
- Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով