Իսրայելն արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված
Իսրայելը արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել է պաղեստինյան Al-Quds թերթը, Իսրայելի ոստիկաններն ուժով հեռացրել էին աղոթող պաղեստինցիներին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից։ Այնուհետև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը վերջնագիր էր ներկայացրել Իսրայելին՝ 2 ժամվա ընթացքում զինվորականներին մզկիթի տարածքից դուրս բերելու վերաբերյալ։ Դրան հաջորդել է Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռների արձակումը, որը տևել է 10 ժամ՝ սկսած տեղի ժամանակով 18։00-ից։
Նշենք, որ Եվրամիությունը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև Գազայի հատվածում և դրա շուրջ բռնության էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։
«Գազայից Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծումը բացարձակապես անընդունելի է և սրում է էսկալացիայի դինամիկան։ Բոլոր առաջնորդները պարտավոր են գործել ընդդեմ ծայրահեղականների։ Սրբավայրերի ստատուս-քվոն պետք է լիովին պահպանվի»,- ասված էր փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՄԱՍ-ը վերջնագիր ներկայացրեց Իսրայելին
- Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
- 37 պաղեստինցի երեխաներ վիրավորվել և ձերբակալվել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան