Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
«Մենք լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը՝ համաձայն երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հայտարարություններին։ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումն իրականացնում է այն խնդիրները, որոնք դուք պայմանավորվել եք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հետ այս շփումների ընթացքում: Մենք շնորհակալ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատման համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են: Այժմ մենք պետք է զբաղվենք «տեղում» դետալներով, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Ամեն ինչ հեշտ չէ, բայց լուծելի է: Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են համաձայնության գալ փոխընդունելի լուծումների շուրջ»,-այս մասին հայտարարել է այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Լավրովը նշել է, որ գործում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, «Ռուսաստանի ԱԻՆ-ը՝ Ադրբեջանից իր գործընկերների հետ օգնում է լուծել հումանիտար խնդիրները, վերականգնում բնակարանային պայմանները, տրանսպորտային ենթակառուցվածքները»:
«Գործընթացը շարունակվում է, մարդիկ պետք է «տեղում» իրական բարելավումներ զգան: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը, երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, պարբերաբար հանդիպում են և քննարկում գործնական ասպեկտները՝ կապված պետությունների ղեկավարների՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագրի հետ»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, եթե հաշվի առնվի Հարավային Կովկասի բոլոր պետությունների և նրանց հարևանների շահերը հավասարակշռելու անհրաժեշտությունը, իսկ սա պոտենցիալ լուրջ տրանսպորտային հանգույց է, տարածաշրջանից վեր, կասկած չկա, որ «մենք այսօր կարող ենք էապես ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը համաշխարհային տնտեսություն և մատակարարման շղթայում»:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը ստեղծում է դրա օպտիմալ շրջանակ: Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետևանքներին վերաբերող խնդիրները առավել կառուցողական կերպով. ռազմագերիներ, պատմական և կրոնական ժառանգության չարաշահման կանխում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, հետաքրքրված է մասնակցել այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք օգնելու ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն: Կան այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել: Այս առումով պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն նաև շահագրգիռ կողմերի դիրքորոշումը»,-ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի «բարի կամքի» արդյունքում են Հայաստանի բնակավայրերը հաղորդակցվում միմյանց հետ
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը
- Ալիևը Արցախում ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանում
- Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը. ՄԻՊ
- Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները
- Ռուսաստանը պարտավորվել է ապահովել մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը․ Լավրով
- Մենք չենք նվազեցնում ջանքերն՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին, մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը․ Լավրով
- Լավրով․ Պետք չէ այսօր քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավական բարդ
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
- Լավրովն այսօր կժամանի Երևան՝ քննարկելու Արցախի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը