ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների վրա նշում չի արվելու, գրիչ չի օգտագործվելու
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել, օրակարգում 15 հարց է:
Օրակարգում է նաև հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվերաթերթիկի ձևը:
«Քանի որ համամասնական ընտրակարգով է այլևս ԱԺ ընտրությունները իրականացվելու, ապա քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու:
ԿԸՀ-ն որոշում է ընդունում, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը, քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու ԱԺ ընտրությունների ժամանակ և ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկն ու այն դնելու է ծրարի մեջ»,- մանրամասնեց Ա. Սմբատյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան