Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու աշխատակիցը ձերբակալվել են․ Դատախազություն
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ըստ նրա, Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Հիշեցնենք, որ Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի էր ծեծի ենթարկել։ Թաղապետարանի հողօգտագործման բաժնի պետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ միջադեպի ընթացքում կողքի սենյակում է եղել, ձայներ է լսել, ոստիկանություն և շտապ օգություն է կանչել։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցածի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
- Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան