ՀԱՄԱՍ-ը վերջնագիր ներկայացրեց Իսրայելին
Համասի ռազմական թևը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, երկու ժամ ժամանակ էր տվել Իսրայելին՝ իր զինվորներին Ալ-Աքսա մզկիթի տարածքից դուրս բերելու համար:
«Եթե թշնամին չդադարեցնի Ալ-Ակսա մզկիթի պաշարումը երկու ժամվա ընթացքում, թող սպասի մեր պատասխանին»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Telegram-ում գրել է Աբու Օբաիդան:
Ավելի վաղ նա ասել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18.00-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարրայի տարածքներից զինվորների դուրսբերման համար: Դրանից հետո Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել, որոնցից տասնյակները չեզոքացվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգով:
Իսրայելի դեմ հրթիռային հարվածների պատասխանատվությունը ստանձնել էր Համասի ռազմական թևը՝ «Ալ-Քասամ» բրիգադը: Նրանք ասել են, որ դա պատասխան է Երուսաղեմի «սուրբ քաղաքի դեմ ագրեսիային» և «Շեյխ Ջարրահ»-ում ու Ալ-Աքսա մզկիթում իրենց ժողովրդի նկատմամբ իրականացվող հետապնդումներին:
Ի պատասխան՝ Իսրայելը հարվածների ալիք է սկսել Գազայի հատվածում: Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի օդուժի ավիահարվածների արդյունքում զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 65-ը: Ինչպես «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան՝ սպանվածների թվում կա ինը երեխա և մեկ կին:
Բախումները Արեւելյան Երուսաղեմում շարունակվում են մի քանի օր: Կարմիր մահիկի տվյալներով՝ կիրակի գիշերը պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների արդյունքում վիրավորվել է 80 մարդ, իսկ վերջին օրերին՝ մոտ 300-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան