Պյանիչը գուցե վերադառնա Յուվենտուս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»․ թուրինյան ակումբը քննարկում է բոսնիացուն վերադարձնելու տարբերակը, փոխանցում է sport-express.ru-ն։
Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է խաղացողի տրանսֆերով, եթե իհարկե նա հաջորդ մրցաշրջանում գլխավորի «Յուվենտուսը»:
Նշվում է, որ «բյանկոներիները» պատրաստ կլինեն Ադրիեն Ռաբյոին կամ Ռոդրիգո Բենտանկուրին փոխանակել Պյանիչի հետ: Ռաբիոյի մասնակցությամբ փոխանակումն ավելի հավանական է թվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է վարձավճարով Պյանիչին տրամադրել մեկ այլ ակումբի:
Հիշեցնենք, որ 31-ամյա բոսնիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020-ի ամռանը ՝ Արթուրի հետ փոխանակման արդյունքում: Նույն սխեման կարող է իրականացվել այս տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները