ՌԴ օդուժը սահմանների մոտ բռնել է 4 օտարերկրյա ռազմական ինքնաթիռ
ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա ընդհատել է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի «Օրիոն» պարեկային ինքնաթիռի թռիչքի ուղությունը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են նավատորմի ներկայացուցիչները, «Օրիոն»-ի շրջադարձից հետո ռուսական կործանիչը վերադարձել է տեղակայման օդանավակայան:
Սա մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մերձակայքում արդեն չորրորդ արտասահմանյան ռազմական ինքնաթիռն է: Դրանից առաջ Սու-30 ուղղաթիռները Սև ծովի վրա բռնել էին երկու Dassault Mirage 2000 կործանիչ և ֆրանսիական օդուժի լիցքավորող ինքնաթիռը:
Բոլոր դեպքերում էլ ռուս զինվորականները թույլ չեն տվել նրանց խախտել ՌԴ սահմանը:
Ռուսաստանի սահմանների մերձակայքում գտնվող օդային տարածքում ակտիվությունն անընդհատ աճում է: 2020 թվականին Ռադիոտեխնիկական զորքերի վարչությունը (ՌԶՎ) հայտնաբերել էին 40 տոկոսով ավելի շատ արտաքին հետախուզական ինքնաթիռներ, քան մեկ տարի առաջ: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌԶՎ-ն հայտնաբերել և ուղեկցել է ավելի քան երկու միլիոն օդային օբյեկտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում