Վանուհի Մանասյանն ու Արտյուշ Գոմցյանը դարձել են Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ
Բռնցքամարտի Վրաստանի առաջնությունից Վանուհի Մանասյանը և Արտյուշ Գոմցյանը վերադարձել են չեմպիոնական տիտղոսով։ Jnews-ը գրում է, որ մայիսի 5-9-ը Թբիլիսիում անցկացվել է երիտասարդ և մեծահասակ բռնցքամարտիկների Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին Ախալքալաքի մարզահամալիրի սաներից մասնակցել են 6 մարզիկ:
60 կգ քաշային կարգում Վանուհի Մանասյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնական: Նա նվաճել է Վրաստանի չեմպիոնի տիտղոսը, և, ստացել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու հնարավորություն։
Ախալքալաքից 57 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը նույնպես զբաղեցրել է 1-ին հորիզոնական, դառնալով Վրաստանի քառակի չեմպիոն: Նա ևս Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք է ստացել։
Իսկ 56 կգ քաշային կարգում Արամ Խռիկյան զբաղեցրել է 2-րդ հորիզոնական։
75 կգ քաշային կարգում Արշակ Էլիզբարյանն առաջին մենամարտում հաղթելուց հետո վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չի եկել, և բավարարվել է 3-րդ հորիզոնականով։
Առաջնությանը մասնակցել են նաև 81 կգ քաշային կարգում Ալիկ Կուրղինյանն ու 64 կգ քաշային կարգում Դիմա Եփրիկյանը։ Նրանք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել:
Հաղթանակները վկայում են մեր երիտասարդների ֆիզիկական բարձր պատրաստվածության մասին, որում մեծ ավանդ ունեն մարզիչները։
Չեմպիոներ Վանուհի Մանասյանի և Արտյուշ Գոմցյանի մարզիչն է Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, նա նաև մարզում է Ալիկ Կուրղինյանին և Արշակ Էլիզբարյանին։ Արամ Խռիկյանի մարզիչն է Վրաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Էլիզբարյանը, իսկ Դիմա Եփրիկյանը մարզվում է Արթուր Էլիզբարյանի մոտ։
91 կգ քաշային կարգում Վրաստանի չեմպիոն Արտյոմ Յորդանյանը, չնայած նրան, որ վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցաշարին, այնուամենայնիվ, մնում է Վրաստանի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները