Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը:
Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկել և իշխանությունը՝ օրվա իրողությունների և պահանջների համահունչ անընդհատ նոր՝ խորը փորձությունների է ենթարկում:
Անվտանգության համակարգն իր բոլոր բաղադրիչներով մեկ օրում չէ կառուցվել և բնական է, որ ներքին դիմադրությունն այս ողջ ընթացքում մշտապես եղել է, սակայն պատերազմն արագացրեց գործընթացները և համակարգի իմունիտետի լուրջ խնդիր կա:
Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու, իսկ բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա:
Սպաները բանակի ողնաշարն են և որոշ բացառություններ մի կողմ դնելով, պետք է արձանագրել, որ օրվա ծանր իրողությունների պայմաններում էլ նրանք շարունակում են բավականին ծանր պայմաններում ծառայություն կրել:
Երբ խոսում ենք սահմանային ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ բավարար մակարդակի, կենցաղի, սպառազինության և մնացած խնդիրների մասին, միշտ պետք է հիշել, որ նույնիսկ այս պայմաններում, ավելի բարդ պայմաններում, մեր զինվորականներն իրենց բարձր առաքելությունը շարունակում են կատարել»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ին. Վաղը նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը
- Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում, բացակայում է. Տիգրան Աբրահամյան
- Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախցուն առաջին հերթին պետք է անվտանգություն
- Սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում