Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել
«Կառավարման որակի մասին. մեզ սպասվում է առաջիկայում թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը՝ 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,-ԱԺ հատուկ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ «կեսկատակ-կեսլուրջ» պետք է արձանագրի, որ այն ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի արդյունք է:
Panorama-ի դիտարկմամբ, Սևանա լճի մակարդակի բարձացման հիմնական նպաստող գործոնը «Արփա-Սևան» թունելի վերագործարկումն է, որը տեղի է ունեցել նախորդ իշխանությունների օրոք՝ դեռ 2017 թվականին: 2021 թվականին լճի մակարդակի ցուցանիշի բարձրացմանը նպաստել են նաև առատ տեղումները, սակայն արդյունքներն այնքան էլ տպավորիչ չեն՝ ինչպես ներկայացնում է Փաշինյանը:
2021 թվականի մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա։
2017 թվականի մայիսի 26-ին, երբ Արփա-Սևան ջրատարը 10 տարվա շինարարությունից հետո ընդամենը 1.5 ամիս էր, ինչ գործում էր՝ Սևանա լճի մակարդակը հասել է 1900 մետր 86սմ, ինչը 24 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից և 6 սմ-ով բարձր է եղել լճի 1962 թվականի մակարդակի ցուցանիշից: 1962թ-ից ի վեր լճի մակարդակը նման ցուցանիշ չէր արձանագրել, այլ այն անընդհատ իջել էր:
Հատկանշական է, որ 2017 թվականի ապրիլ և մայիս ամիսներին «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ էր հոսել գումարային 53.924 միլիոն մ³ ջուր, իսկ 2021 թվականի 4 ամիսների ընթացքում թունելով լիճ է տեղափոխվել ընդամենը 79 միլիոն մ³ ջուր։
Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականին Սևանից 22,8 մլն մ³ պակաս ջուր է բաց թողնվել, բայց 4800 հեկտար ավելի շատ տարածք է ոռոգվել;
Panorama-ը պարզեց, որ 22,8 մլն մ³-ը Սևանա լճի մակարդակի ընդամենը 1,5 սմ-ն է:
Մյուս կողմից էլ, եթե Սևանա լճի ջրածածկ հատվածները ժամանակին և պատշաճ մակարդակով չեն մաքրվելու ծառերից և թփերից, ապա լճի մակարդակի բարձրացումը լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու ճահճացման և ջրի ծաղկման հարցերում: Իսկ այն, որ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներն անհրաժեշտ ծավալով և որակով չեն իրականացվում՝ քննարկման թեմա է դառնում Շրջակա միջավայրի նախարարի յուրաքանչյուր փոփոխությունից հետո: Այդ խնդրով նույնիս ժամանակին հաղորդում էր ուղարկվել իրավապահ մարմիններին:
Նիկել Փաշինյանը նաև հայտարարեց, թե ոռոգման համակարգում ջրի կորստի մակարդակը հասցրել են 5 %-ի: Նախորդ տարիներին մասնագետները պնդում էին, որ այստեղ կորստի հիմնական պատճառը ոռոգման համակարգի աղետալի վիճակն է, որը խորհրդային տարիներից ի վեր գրեթե չի վերանորոգվել: Հարց է ծագում՝ ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվեց առանց ոռոգման համակարգը վերականգնելու, տարբեր հաշվարկներով 40-60 % կազմող ոռոգման ջի կորուստը հասցնել 5 %-ի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են