Կա վտանգ, որ կառաջանա վիրուս, որը դիմացկուն կլինի պատվաստանյութերի նկատմամբ. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնում է աղքատ, պատվաստանյութ չունեցող երկրներում՝ վարակի ակտիվ տարածման դեպքում կորոնավիրուսի դիմացկուն մուտացիաների առաջացման հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես շատ մտահոգված եմ ներկայիս իրավիճակով: Որոշ երկրներ շատ արագ են պատվաստում իրենց բնակչությունը: Բայց մենք դեռ ունենք մի շարք երկրներ, որոնցում բնակչությունն անգամ մեկ դեղաչափ չի ստացել: Եվ, ընդհանուր առմամբ, զարգացող երկրներում պատվաստումների զգալի բաց կա», - ասել է Գուտերեշը՝ ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցներում:
Ըստ նրա, եթե COVID-ը անտառային հրդեհի նման տարածվի, ապա այն կունենա ավելի ու ավելի շատ սորտեր, ավելի ու ավելի շատ մուտացիաներ, և կա վտանգ, որ կառաջանա վիրուս, որը դիմացկուն կլինի պատվաստանյութերի նկատմամբ։
«Սա նշանակում է, որ ոչ ոք ապահովագրված չէ, քանի դեռ բոլոր երկրներն ապահովված չեն պատվաստանյութով», - հավելել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ սխալ է համարել այսպես կոչված «պատվաստանյութի ազգայնականացումը»:
«Մենք նպաստում ենք COVAX նախաձեռնությանը, որն ուղղված է զարգացող երկրներում պատվաստանյութերի արդյունավետ բաշխմանը: Ցավոք, COVAX-ն ունի մոտ 22 միլիարդ դոլար պակասորդ։ Բայց այսօր կան մատակարարման խնդիրներ տարբեր երկրների կողմից արտահանման սահմանափակումների պատճառով», - ավելացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- 08.05.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը հիվանդացել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի