«Փաստ». Քոչարյանը մերժել է անվտանգության աշխատակիցների առաջարկը
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:
Սրա հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավել յալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:
Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան