Ալիևը սպառնում է Ֆրանսիային ու Կանադային՝ խորհուրդ տալով իրենց տարածքում հայերին ինքնավարություն կամ անկախություն տալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին
«Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները հայտարարություններ են անում մեր հակամարտության կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին: Սա անընդունելի է: Օրինակ, ես կարող եմ օրինակ բերել Կանադայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Ես նաև մերժում եմ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը: Դա անընդունելի է», - ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է interfax-ը։
Ալիևի խոսքով՝ ոչ Ֆրանսիան, ոչ էլ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան։ Կարող է՞ գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով», - ասել է Ալիեւը:
Ալիևը խոսել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահի Երևան այցի ու Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին, ասելով, «գնացեք ձեր գործերով զբաղվեք»։
Ալիևը նաև կոչ է արել «դադարեցնել Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավը՝ կապված ռազմավարի այգու հետ»։
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ակտուալ չէ
«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող իրենք իրենց երկրում լավ տեղ տան նրանց։ Այդ տեղերը վաղուց գրավվել են հայկական սփյուռքի կողմից, ուզում ե՞ն, թող նրանց այնտեղ ինքնավարություն կամ անկախություն տան», - ասել է Ալիևը, հավելելով, թե դա «Ադրբեջանում տեղի չի ունենա» ու խորհուրդ տվել «մի՛ նյարդայնացրեք մեզ և մի խոսեք որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չառաջացնեք մեր հարաբերություններում»:
Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին», ասել, թե այն գործարկվելու է
«Մեզ Նախիջևանից բաժանող 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի: Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները», - ասել է Ալիևը։
Ալիևը շեշտեց, որ ռուսական երկաթուղիները Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, «ուստի մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ»։
Ալիևի խոսքերով, «Արևելյան Զանգեզուրի կապը Ադրբեջանի պատմական տարածքը հանդիսացող Արևմտյան Զանգեզուրի հետ, հետագայում Նախիջևանը Օրդուբադի միջոցով Թուրքիայի հետ կապելը, կլինի «մեր պատմական ևս մեկ հաջողություն»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
- Ալիևի «բարի կամքի» արդյունքում են Հայաստանի բնակավայրերը հաղորդակցվում միմյանց հետ
- Ալիևը Արցախում ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանում
- Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը. ՄԻՊ
- Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան