Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
Առնվազն 24 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Նման տվյալները, Independent-ի հաղորդմամբ, ներկայացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Զոհերից ամենափոքրը 10 տարեկան էր: Ավելի քան 700 պաղեստինցիներ վիրավորվել են Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազայում և Երուսաղեմում բռնությունների բռնկումից ի վեր, ներառյալ Ալ-Աքսա մզկիթի թաղամասի շրջակայքում:
Երկուշաբթի օրը Գազայի հատվածում պաղեստինյան գրոհայինները հրթիռներ են արձակել դեպի Երուսաղեմի տարածք և Իսրայելի հարավ՝ Իսրայելին «պատժելու սպառնալիքով»՝ Երուսաղեմում պաղեստինցիների հետ բռնի առճակատումների համար: Իսրայելը հայտնել է, որ 6 խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ զինյալ խմբավորմանը Երուսաղեմի վրա իր հրթիռային հարձակմամբ «կարմիր գիծ» հատելու մեջ և խոստացել կոշտ պատասխան:
Իսրայելի ոստիկաններն ուժով հեռացրել էին աղոթող պաղեստինցիներին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից։ Այնուհետև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը վերջնագիր էր ներկայացրել Իսրայելին՝ 2 ժամվա ընթացքում զինվորականներին մզկիթի տարածքից դուրս բերելու վերաբերյալ։ Դրան հաջորդել է Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռների արձակումը, որը տևել է 10 ժամ՝ սկսած տեղի ժամանակով 18։00-ից։
Նշենք, որ շաբաթ օրը Երուսաղեմում սկսվել են նոր բախումներ պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև, կան տասնյակ վիրավորներ: Բախումները սկսվել են Իսրայելի կողմից պաղեստինցիների վտարման ու հրեաների վերաբնակեցման ֆոնին։
Ինչպես գրում է BBC-ն, Իսրայելը գրավել է Արևելյան Երուսաղեմը 1967 թ. Մերձավոր Արևելքի պատերազմից ի վեր և ամբողջ քաղաքն իր մայրաքաղաքն է համարում, չնայած դա չի ճանաչվում միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից:
Պաղեստինցիները պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է լինի անկախ պետության ապագա մայրաքաղաք: Լարվածությունն աճում է Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ շրջանում պաղեստինյան ընտանիքների վտանգված վտարման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված
- ՀԱՄԱՍ-ը վերջնագիր ներկայացրեց Իսրայելին
- Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
- 37 պաղեստինցի երեխաներ վիրավորվել և ձերբակալվել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության կողմից
- Իսրայելը ոչ թե մի երկիր, այլ մի ահաբեկչական զորակայան է. Ալի Խամենեի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան