Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ՌԴ կողմից «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղարկող օրինագիծ: Փաստաթուղթը երեքշաբթի՝ մայիսի 11-ին տեղադրվել է Դումայի Ստորին պալատի տվյալների բազայում: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Ավելի վաղ Պուտինն արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովին նշանակել էր պաշտոնական ներկայացուցիչ՝ Դաշնային ժողովի պալատներում «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ՌԴ-ի կողմից չեղյալ հայտարարելու հարցի քննարկման համար:
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկն է: Այն 34 անդամ պետություններին թույլ է տալիս ազատորեն տվյալներ հավաքել միմյանց ռազմական ուժերի և գործողությունների վերաբերյալ: «Բաց երկնքի մասին» պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթացն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 22-ին:
«Բաց երկնքի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին՝ Հելսինկի քաղաքում: