Հայ աթլետները նախապատրաստվում են Սան Մարինոյում կայանալիք առաջնության
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մայիսի 9-ին ավարտվել է Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունը: Հայաստանից մասնակցել են երկու աթլետներ: Մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը գործիքը նետել է 48մ. 48 սմ.: Սկավառականետման հատվածում իր հնարավորություններից ցածր արդյունք է ցույց տվել /42մ. 03սմ/ Մանուկ Մանուկյանը:
Արդյունքում, ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նրանք տեղ են զբաղեցրել ետնապահների շարքում:
Ըստ աղբյուրիլ, մեր երկրի աթլետները նախապատրաստվում են Սան Մարինոյում հունիսի 5-ին սկսվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թիմը մրցավայր կմեկնի 12 մարզիկով: Նրանք կմրցեն վազքուղյակներում, նետորդների և ցատկորդների հատվածներում:
Սան Մարինոյում Հայաստանի հավաքականին կմիանա վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա եռացատկորդ Լևոն Աղասյանի հետ մայիսի 21-ից հունիսի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունաստանի Կալամանկա քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները