«Հրապարակ». Արարատ Միրզոյանն առնվազն մինչև սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչև հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։ «Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ և կատարել իր լիազորությունները, հետևաբար նաև՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչև սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչև հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: