Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:
Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ և տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «ԻԴԵԱԼ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը և ստորագրի վարկային փաստաթղթերը:
Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հետևյալ հղումով:
Մեր օրերին թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից և ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար:
«ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչև 1.01%:
Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան