Իդլիբում թուրք զինծառայող է սպանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում «թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով» մեկ հոգի զոհվել է և չորս հոգի՝ վիրավորվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մայիսի 10-ին հրթիռային հարձակման արդյունքում մեր շարասյան վրա «Գարնանային վահան» գործողության հետևանքով զոհվել է մեկ զինվոր, ևս չորսը վիրավորվել և անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո Թուրքիայի զինված ուժերը կրակ են արձակել որոշակի թիրախների ուղղությամբ, որտեղից էլ իրականացվել է հարձակումը: Թե կոնկրետ ով է հարձակվել թուրքական ավտոշարասյան վրա, չի հաղորդվում:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվեց հաղթանակ՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ:
Այս պահին առաջին պլանում են գտնվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերակառուցումը, ինչպես նաև փախստականների վերադարձը: Երկրի որոշ շրջաններում զինյալներից մաքրման գործողությունները շարունակվում են, իսկ երկրի հյուսիսում գործում են մի շարք հակակառավարական թուրքամետ խմբավորումներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում