ԶԼՄ. Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
Իրանում երեքշաբթի օրը սկսվել են գալիք`տասներեքերորդ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումները: Ինչպես հայտնում է Press TV- ն, Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է ընտրությունների գործընթացը, որն ավարտվելու է ձայների հաշվարկով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նրանք, ովքեր ցանկանում են դիմել թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար, պետք է մինչև մայիսի 15-ը ներկայանան ՆԳՆ շտաբ և տրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը: Օրենքի համաձայն, նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընտրություններին մասնակցելու համար ընդունված թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 26-27-ն ընկած ժամանակահատվածում։
Մայիսի 28-ից թեկնածուներին կթույլատրվի քարոզչություն իրականացնել, որը կտևի մինչև հունիսի 16-ը: Հունիսի 17-ին և ընտրությունների օրը` հունիսի 18-ին, քարոզարշավն արգելվելու է: Այս տարվա նախընտրական քարոզչության ընթացքում բոլոր հանրային իրադարձությունները պետք է իրականացվեն՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։