
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը
Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Լավրովն ու Չավուշօղլուն նշել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը:
ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Ակսա մզկիթի համալիրի տարածքում:
Այս համատեքստում նախարարները դատապարտել են պաղեստինցիներին իրենց բնակության բնօրրանից՝ Շեյխ Ջարրայի թաղամասից վտարումը և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են իրավիճակի հետագա սրմանը՝ մահմեդականների սուրբ ամիս Ռամադանի ընթացքում:
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ռուսաստանից Թուրքիա Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին