Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել Բերձորի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանումը, երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև սննդամթերքի և տարատեսակ ապրանքներ տեղափոխումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ աղբյուրի՝ անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր հսկում է Լաչինի միջանցքը: Պարեկային ծառայության նպատակը հրադադարի համաձայնագրի կատարման ընթացքի մոնիտորինգն է, տեղեկատվության հավաքագրումը, դիտակետերից տեսանելի տեղանքի ստուգումը և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ապահովումը:
«Բերձորի միջանցքը ճանապարհ է, որը Ստեփանակերտ քաղաքը կապում է Հայաստանի հետ: Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայն պայմանավորվածությունների, այդ հատվածում վերահսկողություն է իրականացնում: Հսկողությունն իրականացվում է ոչ միայն ճանապարհին, այլև դրան հարակից 5 կիլոմետր լայնությամբ հատվածում»,-ասել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը: «Միջանցքն ամեն օր հսկվում է: Բոլոր եղանակային պայմաններում: Ամենադժվար ժամանակահատվածը դեկտեմբեր-հունվար ամիսն էր, երբ Լաչինի միջանցքում մառախուղ էր, իսկ ճանապարհին՝ մերկասառույց»,-ավելացրեց նա:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության կատարած պարեկային երթուղիների օրական կազմում է մոտ 50 կիլոմետր: Լաչինի միջանցքում հսկելուց բացի, ռուսական խաղաղապահ զորամիավորման ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների անվտանգության ապահովմանը, ուխտագնացներին ուղեկցում է դեպի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ: Ուղեկցում է նաև ավտոշարասյունները, որոնցով տեղափոխվում է հումանիտար բեռ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքները վերականգնելու և այլ միջոցառումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել երթևեկության անվտանգությունը Բերձորի միջանցքում
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ