Հայաստան ժամանած շուրջ 50 մասնագետներին միավորել է բուժքույրական համաժողովը
«21-րդ դարում խիստ կարևորվում է բուժքույրական աշխատանքը, հաշվի առնելով, որ բժշկագիտությունը և մասնավորապես բժշկությունը ձգտում են դեպի չափագրում, թվայնացում, պրոտոկոլային մոտեցումներ»,-նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ այսօր Երևանում մեկնարկած բուժքույրական Առաջին ասիական տարածաշրջանային համաժողովի ժամանակ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առողջապահական համակարգում բուժքույրերի կարևոր դերն արժևորելու, մասնագիտական տարբեր խնդիրները քննարկելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած շուրջ 50 մասնագետներին միավորել է Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովը, որին կհաջորդի Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարը:
Նախարարի գնահատմամբ` փաստ է, որ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել մարդասիրական առաքելություն:
«Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում և այս գործունեության մեջ ևս առաջնահերթությունը տրվում է որակին»,- ընդծել է Արմեն Մուրադյանը:
«Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալինա Քուշկյանն էլ նշել է, որ համաժողովը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին բարձրացնել պատրաստվածությունը, ծանոթանալու միջազգային փորձին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում