Էշով ԱԺ մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել
Երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, ով «Իլհամ» անանով էշով եկել էր Ազգային ժողովի դիմաց՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու համար, ազատ է արձակվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վեաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Նախքան բերման ենթարկվելը նա լրագրողերին ասել էր. «Ակցիա չի սա, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի: Էսօրվանից էլ ինքը վարչապետ չի, չէ՞։ Լուրջ տրամադրված եկել եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
- Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան