Ալիևը Արցախում ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանից ռևանշիստական հայտարարությունները վտանգավոր է անվանել առաջին հերթին հայկական կողմի համար: Այս մասին գրում է interfax-ը։
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ներառյալ տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները՝ միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքի մի մասը վերագրավելու հնարավորության մասին, ռևանշիզմի հոտով հայտարարություններ, իհարկե, շատ վտանգավոր են, և առաջին հերթին՝ հայկական կողմի համար», - ասել է Ալիևը՝ երկուշաբթի օրը Բաքվում ընդունելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Ալիևը հավելել է, որ Հայաստանում աճում են ադրբեջանաֆոբիայի միտումները:
«Ես կցանկանայի նաև արտահայտել իմ դիրքորոշումը` կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, մասնավորապես` ադրբեջանաֆոբիայի աճող միտումների հետ, որոնք, իմ կարծիքով, այսօր միակ գործոնն են, որը միավորում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը Հայաստանում: Հակաադրբեջանական հիստերիան արդեն հատում է բոլոր սահմանները, և դա միանգամայն անհիմն է», - ասել է Ալիևը:
Ալիևը հավելեց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հստակ ցույց տվեց, թե ինչի հանգեցրին ատելության և ադրբեջանաֆոբիայի այս քաղաքականությունը:
«Ուստի, մենք շատ ենք ակնկալում շարունակել համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ` ակտիվորեն աշխատելու տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ռազմական տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակը համարել արդեն նորմալացած, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և ապագա փոխգործակցության այլ ասպեկտների տեսանկյունից, իհարկե, շատ անելիքներ կան: Բնականաբար, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան երկիր, որի խաղաղապահները ներկայումս գտնվում են Ադրբեջանի տարածքում, կշարունակի նպաստել լարվածության թուլացմանը և հայկական կողմի ավելի սթափ մոտեցման գերակշռմանը»,- ասել է Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան