Արսեն Բաբայան. 90 մլն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:
Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Հիշեցնեմ, որ այս իշխանությունը դեռ 2019-ին մեզ խաբում էր, թե լիարժեք փակել են օդը:
Панцирь ՀՕՊ համակարգի 1 միավորի գինը շուրջ 15 միլիոն դոլար է: Այդպիսի 6 համակարգ գնելու դեպքում պետք է վճարեինք ընդամեմը 90 միլիոն դոլար:
90 միլիոն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի:
Այս իշխանությունը 2019 թվականին ինքնապարգևատրվել է շուրջ 150 միլիոն դոլարով:
Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ...»։
Հարակից հրապարակումներ`
- AntiFake.am. 204 միլիոն դոլարի պարգևավճար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
- Արսեն Բաբայան. 2020թ-ի նոյեմբերին ՊԵԿ-ում սարսափելի չափերի հասնող պարգևավճարներ են բաժանվել
- «Հրապարակ». Քաղաքապետարանի պարգևատրումներ ստացածների հրապարակված ցանկը պարգևատրումների չնչին մասն է
- Կառավարությունը 2020-ի հուլիսին և դեկտեմբերին բաժանել է 18 մլրդ դրամ պարգևավճար. Վահագն Մխոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին