Կրթություն, գիտություն 16:58 11/05/2021 Հայաստան

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների հակահեղափոխությամբ Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը:

ԵՊՀ տարածած հաղորդագրության համաձայն, շնորհանդեսի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Իրանից ժամանած հյուրեր:  Շնորհանդեսի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել  ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նա տեղեկացրել է, որ հայ-իրանական համատեղ ջանքերով լույս է տեսել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորը, որն ընդգրկում է հարավթալիշական բարբառները:

Վարդան Ոսկանյանի խոսքով, հատկանշական է այն, որ այս հնագույն իրանական լեզուն սերտ հարաբերություններ և շփումներ է ունեցել հայերենի հետ:

«Ցավոք սրտի, պատմական տվյալները մեզ թույլ չեն տալիս խոսել հայ-թալիշական կապերի մասին, դրա վերաբերյալ մենք պատմական սկզբնաղբյուրներ չունենք, բայց ինչպես ասում են՝ լեզուն ժողովրդի պատմության հայելին է, և հենց թալիշերենն է, որը մեզ թույլ է տալիս խոսել հայերի և թալիշների հազարամյա շփումների մասին՝ հաշվի առնելով այն, որ թալիշերենում առկա են հայերենից փոխառություններ»,- փաստել է  Վարդան Ոսկանյանը:

Նրա պնդմամբ, թալիշերենն այն հայելին է, որը ցույց է տալիս պատմական ժամանակաշրջանը, երբ երկու ժողովուրդները շփվել են միմյանց հետ՝ փոխանակելով նաև մշակութային տարրեր և լեզվական տվյալներ, ու այս համատեքստում թալիշագիտությունը կարևոր ուղղություն է:

Այնուհետև Վարդան Ոսկանյանը ելույթում անդրադարձել է  ԵՊՀ-ում թալիշագիտության պատմությանը՝ ուրախությամբ նշելով, որ այն դառնում է պատմական ավանդույթ:

«Թալիշ ցեղանվան առաջին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարում հունարենից հայերեն թարգմանված «Պատմություն Աղեքսանդրի Մակեդոնացվո» վեպում։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հետագայում արտագրողներն են այդ բառը մուտքագրել 5-րդ դարի տեքստ, այդուհանդերձ սա շատ կարևոր տվյալ է»-նշել է Ոսկանյանը։ 

Գիտական թալիշագիտությունը, ըստ ամբիոնի վարիչի, Հայաստանում սկիզբ է առնում 2000-ականների սկզբից՝ արձանագրելով, որ շուրջ 20 տարի է, ինչ ԵՊՀ-ն՝ որպես թալիշագիտության միակ կենտրոն, զբաղվում է թալիշագիտության տարբեր խնդիրներով:

«Այսօր, որպես ավետիս, կարող եմ հայտնել, որ մեր երկարատև ջանքերն ի վերջո արդյունք տվեցին, և այս տարվանից ամբիոնի շրջանակում գործելու են «Քրդագիտություն» և «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրերը»,- ասել է  Վարդան Ոսկանյանը:

Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին 
հնարավորություն է տվել ազդարարելու, որ Հայաստանը դառնում է թալիշագիտական
կարևոր կենտրոն:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ թալիշերենի ուսումնասիրությունն արդիական է ոչ միայն
 տեսական, այլև կիրառական տեսանկյունից:  Հաշվի առնելով այն, որ այս ժողովուրդը, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետությունում  վտանգված ժողովուրդ է, իսկ թալիշերենը՝ վտանգված լեզու, ԵՊՀ-ում թալիշագիտական ուսումնասիրություններն այդ առումով փարոս են թալիշ ժողովրդի համար:

«Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող թալիշների՝ Իրանի թալիշներն օգտվում են սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու, ներկայացնելու բոլոր հնարավորություններից, այս ամենի առհավատչյան է այսօր
հրատարակված գիրքը, որը տպագրվել է Իրանում»,- ասել է  Վարդան Ոսկանյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում նմանօրինակ գրքերի հրատարակությունը  պարզապես անհնարին կլիներ:

«Այս համատեքստում մենք ունենք մշակութային գերտերություն՝ ի դեմս Իրանի, որը զբաղվում է իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, լեզուների և մշակույթի պահպանությամբ ու լավագույնս ներկայացմամբ,- ասել է Վարդան Ոսկանյանը,- և  հենց այստեղ է, որ մենք ունենք լայն համագործակցություն իրանական գիտական կենտրոնների թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են նաև մեզ՝ հայերիս համար»:

Վարդան Ոսկանյանը ներկայացրել է Գիլանի համալսարանի իրանագիտական բաժնի ղեկավար Աբբաս Փանահիին՝ մասնագետի, որը տարիներ շարունակ իր ջանքերն ու եռանդը ներդրել է Իրանի հյուսիսային նահանգի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մշակույթի և պատմության ուսումնասիրության ոլորտում:

Աբբաս Փանահին շնորհակալություն է հայտնել Իրանագիտության ամբիոնի հետ ունեցած համագործակցության համար, որը, նրա հավաստմամբ, կարևոր իրանագիտական կենտրոններից է մեր տարածաշրջանում:

Ներկայացնելով Գիլանի համալսարանը՝ վերջինս նշեց, որ այնտեղ դասավանդվում են այդ նահանգում բնակվող երեք հիմնական ժողովուրդների՝ թալիշների, գիլանցիների և մազանդարանցիների լեզուները, մշակույթն ու պատմությունը:

Նրա խոսքով, թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր տեղ ունի համալսարանի
գիտակրթական գործունեության մեջ՝ ոլորտում իրականացնելով բազմաթիվ ծրագրեր
և գիտաժողովներ:
«Բացի դրանից՝ թալիշերենն առաջին իրանական լեզուներից է, որի համար
դպրոցներում պարտադիր դասավանդման ծրագիր է մշակվել»,- հավելեց Աբբաս
Փանահին:

Անդրադառնալով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետ համագործակցությանը, որտեղ
ոչ միայն թալիշերենը, այլև իրանագիտության այլ հարցեր խորքային
ուսումնասիրության են ենթարկվում, վերջինս նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ
բարեկամ Հայաստանը նմանօրինակ ուշադրություն է դարձնում իրանագիտության
խնդիրներին:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}