Զելենսկին գնահատել է իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դոնբասում դիպուկահարների թիրախային հարձակումները «գրեթե անցյալում են», նա դա համարում է գործընկերների համատեղ ջանքերի արդյունք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք, որ դիպուկահարների թիրախային հարձակումները գրեթե անցյալում են, դրանք իրոք շատ-շատ քիչ են դարձել»,- ասել է նա համաուկրաինական ֆորումի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Դոնբասում սակայն, երբեմն շարունակվում են սադրիչ կրակոցները. «Այո, դրանք կան»։
Ավելի վաղ Դոնբասում ուժի մեջ էին մտել հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ: Այս միջոցառումները ենթադրում են կրակելու, բնակավայրերում և դրանց հարակից տարածքներում զենք տեղադրելու, հարձակողական և հետախուզական և դիվերսիոն գործողությունների լիակատար արգելք։
Արգելվում է նաև շփման գծի մերձակայքում դիրքերի ինժեներական սարքավորումը և անօդաչու սարքերի օգտագործումը: Բացի այդ, միջոցները նախատեսում են կարգապահական պատասխանատվություն հրադադարի ռեժիմի խախտման համար: Զինադադարի մասին հրահանգները պետք է ուժի մեջ լինեն մինչ հակամարտության լիարժեք լուծումը:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ԵՄ-ի և G7-ի դեսպանների հետ ժամանում է Դոնբաս
- Բժիշկները պարզել են, թե ինչը կարող էր սպանել Մարադոնային
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու