Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը:
Ի աջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Չնայած Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին ու փողոց դուրս գալու արգելքին՝ զգալի թվով մարդիկ դուրս են եկել ցույցերի ու ավտոերթի: Ստամբուլում ցուցարարները երեկոյան հավաքվել են Իսրայելի հյուպատոսարանի դիմաց: Առավոտյան էլ ակցիա է եղել մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարի բակում:
Թոքաթ ու Վան քաղաքներում ավտոերթ է կազմակերպվել: Հանրահավաք է եղել Չանաքքալե քաղաքում:
Բողոքի ակցիաները տարակուսանք են առաջացրել սոցցանցերի մի շարք թուրք օգտատերերի մոտ, որոնց հետաքրքրվել են, թե ինչու ցուցարարների համար չի պահպանվում փողոց դուրս գալու արգելքը:
Հավելենք, որ Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի