Իսրայելի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ շարժման գործողությունները
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Գազայի հատվածում Համասի արմատական շարժան՝ Իսրայելի քաղաքների վրա հրթիռային հարձակումները, որոնք իրականացնում են նրա օպերատիվ աշխատակիցները ՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Համասը հրթիռներ է արձակում Գազայի հատվածի քաղաքացիական բնակավայրերից ՝ դիտավորյալ թիրախավորելով իսրայելցի խաղաղ բնակիչներին: Իսրայելն իրեն պաշտպանում է Համասի իրականացրած ռազմական հանցագործությունից: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Համասին իր գործողությունների համար»,- ասվում է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Իսրայելի քաղաքների դեմ հրթիռային զանգվածային հարձակումները, որոնք սկսվել են երկուշաբթի օրը ժամը 18:00-ին, շարունակվում են նաև այսօր: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն և Սդերոտ քաղաքներում, ինչպես նաև Պաղեստինի անկլավին սահմանակից շրջաններում գտնվող բնակավայրերում օդային հարձակման ազդանշաններ են հնչում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկուշաբթի երեկոյան Գազայից 150 արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, իսկ գիշերը Գազայից ավելի քան 200 հրթիռ է արձակվել։ Ի պատասխան, իսրայելական զինուժը խոցել է արմատական կազմակերպությունների շուրջ 150 ռազմական թիրախ։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
- Իսրայելն արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի