Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
Իսրայելի ռազմական ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան հարվածել է Գազա քաղաքի Օմար ալ-Մոխթար փողոցում գտնվող բնակելի շենքին: Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը:
Տեղի բնակիչները հայտնում են շենքում գտնվող երեք քաղաքացիների զոհվելու մասին: Հարձակման փաստը հաստատել են նաև ՀԱՄԱՍ-ի «Ալ-Քասամ բրիգադի» ռազմական թևի ներկայացուցիչները:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակվել են «Ալ-Քասամ » բրիգադին պատկանող օբյեկտի վրա, կան մահացածներ ու անհայտ կորածներ»,-հայտնել են նրանք լրագրողներին:
Գազայի հատվածում պաղեստինյան խմբակցությունների ու իսրայելական բանակի փոխադարձ հարվածները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
- Իսրայելական ավիացիան հարվածել է Գազայի մի շարք թիրախների ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին