Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, գրում է Tass-ը։
«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման վրա։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը-Tass] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեզ հարցեր լուծել: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել», - ասել է Լավրովը:
Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»։
Բայրամովը հաստատել է, որ կողմերը կուտակել են բավականին մեծ թվով հարցեր` հաշվի առնելով լայն օրակարգը, ներառյալ իրավական դաշտի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը՝ Ղարաբաղի հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
- Ալիևը սպառնում է Ֆրանսիային ու Կանադային՝ խորհուրդ տալով իրենց տարածքում հայերին ինքնավարություն կամ անկախություն տալ
- Ալիևի «բարի կամքի» արդյունքում են Հայաստանի բնակավայրերը հաղորդակցվում միմյանց հետ
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը
- Ալիևը Արցախում ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանում
- Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը. ՄԻՊ
- Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները
- Լավրով․ Պետք չէ այսօր քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավական բարդ
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք