Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսուցիչ և ութ աշակերտ, չորսը հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվում էր վեց սպանվածների մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, տեղի է ունեցել նաև պայթյուն: Նախնական տվյալներով՝ դեռահասներ են եղել կրակողները, նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը հնարավոր է, որ պատանդներ է վերցրել:
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 21 անձնակազմ: Այնտեղ են գտնվում նաև Թաթարստանի Նախագահ Ռուստամ Միննիխանովը, Հանրապետության առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և շրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:
Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները