18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք յոթ երեխա ենք կորցրել: Նրանք ութերորդ դասարանցիներ են: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցչի: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, ինը մարդ կորցրեցինք »,- ասել է նա:
Միննիխանովը նաև նշել է, որ ներկայումս 18 երեխա գտնվում է մանկական կլինիկական հիվանդանոցում:
«Ցավոք, կան հրազենային վնասվածքներով վիրավորներ, նաև կոտրվածքներով: Բժիշկներն ամեն ինչ անում են մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- տեղեկացրել է նա:
Թաթարստանի նախագահի խոսքով՝ երկու մեծահասակ բուժում է անցնում յոթերորդ հիվանդանոցում, ևս մեկը `հանրապետական կլինիկական հիվանդանոցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կազանի թիվ 175 դպրոցում անհայտ անձինք կրակ են բացել, տեղի է ունեցել նաև պայթյուն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ
- Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Տատյանա Մոսկալկովային՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված
- Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները