Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին, իսկ մնացածները, որոնք Ադրբեջանում են, ներխուժել են Ադրբեջանի տարածք դեկտեմբերին, որոնց նկատմամբ իրենք կատարում են իրենց հումանիտար պարտավորությունները, ցուցաբերում հումանիտար մոտեցում, նրանց համար ստեղծվել են տեսա-ձայնակապի հնարավորություն հարազատների հետ, նրանց այցելում են Կարմիր խաչի ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
- Բայրամովը կարծում է, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին և կարելի է խոսել հարաբերությունների կարգավորման մասին
- Միքայել Մինասյան․ «Ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»
- Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
- «Հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»
- Human Rights Watch. Ադրբեջանում կալանքի տակ գտնված հայ ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել
- Ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր,այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում․Քերոլայն Քոքս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան