Մարիա Սուքիասյան. Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
Այլընտրանքային նախագծեր խումբ ը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապակում ենք ամբողջությամբ.
«Իջևանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջևանցուն հասկացավ, ոչ՝ էշին։Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաև էշի իրավունքները։
1. Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության և խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքներ, և նրան դարպասներից այս կողմ թողնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խտրական մոտեցում։
2. Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը։ ԱԺ դարպասներից այն կողմ գտնվողներից շատերը վերջին վեց ամսվա ընթացքում իրենց պահել են նվազ արժանապատիվ, քան էշն էր։ Նա, ի տարբերություն շատերի, արժանապատվորեն և բարեխղճորեն է կատարում իր վրա դրվածպարտականությունները։
3. Խախտվեց էշի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչպես օրինական հիմքերով գտվող յուրաքանչյուր ոք, այնպես էլ էշն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչը, սակայն, ապօրինաբար սահմանափակվեց ոստիկանների կողմից։
4. Խախտվեց էշի՝ ազատ գործելու իրավունքը։ Նա ազատ
Էր՝ անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները։ Իսկ էշի կողմից, ըստ էության, որևէ իրավունք չի խախտվել։
5. Սահմանափակվեց էշի՝ կարծիքի արտահայտման իրավունքը։ Այս իրավունքը ներառում է նրա՝ կարծիք ունենալու և տարածելու ազատությունը։Նիկոլին տանելու անհրաժեշտության շուրջ նրա կարծիքինդժվար թե շատերը դեմ լինեին։
6. Խախտվել է նրա՝ հավաքների ազատության իրավունքը։ Նա իրավունք ունի խաղաղ, առանց զենքի, ազատորեն մասնակցելու հավաքների,բողոքի ակցիաների։
Իրականում Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյան պողոտայում, քան այդ շենքում գտնվողներից շատերը։ Էշը զրահաբաճկոնով չէր, շրջապատված չէր հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով, սուտ չէր խոսում, ամեն րոպե չէր հակասում ինքն իրեն։
Էշի աչքերում անթաքույց կարդացվում էր հարցը՝ վստա՞հ եք, թե ով է էշը՝ առաջին անգամ քաղաք եկած խեղճ ավանա՞կը, թե՞ նույն պահին հանգիստ խղճի մասին հայտարարություն անողը, ավանա՞կը, թե՞ տներից զրահաբաճկոններ վերցնելու ու պատերազմ գնալու կոչի հեղինակը, ավանա՞կը, թե՞ «Թուրքիան այս պատերազմին չի միջամտի» գաղափարի հեղինակը, ավանա՞կը, թե՞ Շուշին թուրքական քաղաք համարողը, ավանա՞կը, թե՞ տնական արաղով բուժողը, ավանա՞կը, թե՞...
Չի բացառվում, որ իրական էշը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Էշով ԱԺ մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել
- Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
- Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի