Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների մեջ:
Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր Twitter-ի էջում հրապարակել է Քուրդիստանի դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։
Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
- Իսրայելն արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված
- ՀԱՄԱՍ-ը վերջնագիր ներկայացրեց Իսրայելին
- Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
- 37 պաղեստինցի երեխաներ վիրավորվել և ձերբակալվել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա