Ռադայի երկու պատգամավոր կասկածվում են դավաճանության մեջ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Գերագույն ռադայի երկու պատգամավոր կասկածվում են պետական դավաճանության մեջ, բայց չի նշել խորհրդարանականների անունները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Ես հանրությանը հայտնում եմ, որ այսօր իմ ստորագրությունն եմ դրել Ուկրաինայի խորհրդարանի երկու անձանց` Մ-ի և Կ-ի կասկածյալ լինելու մասին հաղորդման տակ: Իրավապահ մարմինների իմ գործընկերները և ես կատարել ենք բազմաթիվ քննչական գործողություններ, ստացել բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ, նախաքննության ընթացքում հարցաքննել ենք առանցքային վկաների: Աշխատանքներն արդյունավետ են իրականացվել, մենք ամեն ինչ արել ենք տեղեկատվությունը գաղտնի պահելու համար»,- երեքշաբթի գրել է Վենեդիկտովան Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ քննիչները ու դատախազները բավարար հիմքեր են ստացել նրանց կարգավիճակը վկաներից կասկածյալների փոխելու համար: «Ժողովրդական պատգամավորներ Մ-ն և Կ-ն կասկածվում են պետական դավաճանության և Ուկրաինական Ղրիմում ազգային ռեսուրսները թալանելու փորձի մեջ: Կատարված միջոցառումների արդյունքներով պատգամավոր Մ-ի գտնվելու վայրը չի հայտնաբերվել, ուստի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում նրան հայտնաբերելու և կալանքի մասին որոշումը հանձնելու համար»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հայտնել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարցաքննել է «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին, ենթադրաբար, դավաճանության մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու