ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ժամանակացույցում ներառված է տարբեր մարմիններին առնչվող, նաև ընտրական գործընթացի մասնակցիների համար կարևոր նշանակություն ունեցող 133 գործառույթ:
Նա հայտնեց, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այն է՝ 2021 թ. մայիսի 26-ը մինչև 18:00-ն:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն:
Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների վրա նշում չի արվելու, գրիչ չի օգտագործվելու
- Արմեն Սարգսյանը նշանակել է արտահերթ ընտրություններ
- Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
- «Վերածնվող Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
- «Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին
- ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին