Ալիևները Շուշիում կրկին թեյ են խմում, մուղամի լսելու խոստում տալիս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ կրկին այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացրած հայոց բերդաքաղաքա Շուշի։
Նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրանք թեյում են Շուշիի բնության գրկում։ Թշնամի երկրի ղեկավարը շնորհավորում է ադրբեջանցիներին, նշում են, որ քաղաքը հռչակել Ադրբեջանի մշակութային քաղաք, այստեղ հնչելու է մուղամ։
Հիշեցնենք, որ սա Ալիևների երկրորդ ցուցադրական թեյախմությունն է Շուշիում։
2019-ի դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր. մ«Մի քանի օր առաջ Միհրիբան Ալիևան իր թվիթերում գրել էր՝ «բոլորիս երազանքն է մուղամ լսել Ղարաբաղում»։ Ես չգիտեմ, թե նա ինչ կոնտեքստում էր դա գրել, կամ գիտեմ։ Ու ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել ղարաբաղ, նա կարող է լինել մեր հյուրը, մենք կարող ենք ապահովել մուղամ և իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրն ու Ղարաբաղում լսի իր սիրելի մւղամը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ընտանիքով Շուշիի ճանապարհին է՝ մասնակցելու երաժշտական փառատոնի
- Ալիևը Շուշին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- Նախկինում եղել է հայկական Շուշի, որն այսօր սարքել ես Ալիևի և Մեհրիբանի թեյախմարան. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Արցախցին Աննա Հակոբյանին. Կարո՞ղ է գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես