Ալիևն ընտանիքով Շուշիի ճանապարհին է՝ մասնակցելու երաժշտական փառատոնի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ կմասնակցեն օկուպացված Շուշի քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնին (Харыбюльбюль):
Interfax-ը գրում է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում հայտարարել է, որ այսօր նշանակալի օր է, «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված մեր հին հայրենի քաղաքում՝ Շուշիում, վերականգնվում է Խարիբուլբուլի երաժշտական փառատոնը»:
«Այսքան տարի կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում (Հունոտի կիրճ-խմբ․) կրկին կկատարվի ադրբեջանական մուղամ»,- գրել է Ալիևան։
Հիշեցնենք, որ դեռ 2019թ․-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ էր հրավիրում՝ մուղամ լսելու։ Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։