Էրդողանը՝ Պուտինին․ Անհրաժեշտ է պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում տիրող իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս մասին գրում է Tass-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ «խնդրի լուծման համատեքստում «կարևոր ուղերձ է Երուսաղեմի [կարգավիճակի] վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը»: Նա կարևոր է համարել ՌԴ ԱԳՆ հայտարարությունները Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի որոշումների և երկու պետությունների սկզբունքի հիման վրա:
Էրդողանը մատնանշել է Իսրայելի և պաղեստինցիների իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ միջամտության անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ, ՄԱԿ-ը «պետք է ցուցաբերի կոշտ և վճռական դիրքորոշում, որպեսզի Իսրայելը դադարեցնի հարձակումները» Գազայի հատվածի վրա:
Նա առանձին նշել է, որ «անհրաժեշտ է մշակել պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը», և համոզմունք հայտնել, որ «Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցություն են ցույց տալու այդ հարցերի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարարի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին
- «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը Մերձավոր Արևելքում արդեն իրականություն է․ Պույա Հոսեյնի
- Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա